15-03-2017 15:26

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի պաշտպանական բանակի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց

 

Մարտի 14-ին, լույս 15-ի գիշերը հակառակորդը մոտ 55 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, այս մասին հայտնում են Արցախի մամուլի ծառայությունից:
Գերատեսչության տվյալներով, հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1890 կրակոց:
Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: