Բավ է պառակտվել
10-12-2016 14:28

Գիշերը հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր

Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց: Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային (2 արկ) և հաստոցավոր ավտոմատ (4 արկ) նռնականետեր:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը", - նշվում է հաղորդագրության մեջ: