Բավ է պառակտվել
07-12-2016 08:49

Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 400 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: