Բավ է պառակտվել
09-12-2016 11:20

Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ

Դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 1000-ից ավելի կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան (Ակնա) հատվածում:

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև դիպուկահար հրացաններ (54 կրակոց), իսկ հարավարևելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղությամբ` հաստոցավոր ավտոմատ նռնականետ (4 արկ):

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։