09-12-2016 17:56

ԼՂՀ ՄԻՊ-ը Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրը, Թալիշում, Օմբութսմենը ներկայացրեց Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի գործած վայրագությունների վերաբերյալ իր երկրորդ միջանկյան զեկույցը: Առաջին միջանկյան զեկույցը ներկայացվել էր դեռևս 2016 թ. Ապրիլին:
Երկրորդ զեկույցը կազմվել է փաստահավաքի, վկաների հետ հանդիպումների, պետական մարմիններին արված հարցումների, փորձագետների հետ իրականացված կոնսուլտացիաների վրա հենվելով: Զեկույցում ասվում է վայրագությունների, կտտանքների, մահապատիժների ու անդամախեղումների վերաբերյալ և այդպիսով բերվում է հայ ազգի հանդեպ ատելության դրսևորման փաստեր: Այս բոլոր հանցագործությունները դատապարտվում են միջազգային իրավունքով և Ժնևյան կոնվենցիաներով:
Էթիակական նկատառումներից ելնելով զեկույցը ներկայացված է երկու տարբերակով՝ հանրային և սահմանափակ: Երկրորդ տարբերակը պարունակում է մանրամասն տվյալներ՝ այդ թվում նաև կատարված հանցագործությունների կադրեր:
Ռուբեն Մելիքյանը նշել է, որ զեկույցում ներկայացված են քաղաքացիական անձանց հետ կապված միջադեպեր, որոնք կարելի է բնութագրել իբրև «մահապատիժ»: Կան մարմինների խոշտանգումներ, մի դեպքում 92-ամյա կնոջ խոշտանգման ապացույցներ: Պաշտպանության բանակի երեք զինծառայողներ գլխատվելու փաստեր ( նրանցից երկուսը գլխատվել էին մահից հետո, իսկ մեկը ողջ-ողջ):
Օմբուդսմենի խոսքերով Ադրբեջանի կողմից գերեվարված 31 քաղաքացիական անձանցից ու Պաշտպանության բանակի զինծառայողներից 27-ը ենթարկվել են կտտանքների, մահապատիժների կամ էլ խեղումների:
Նրա խոսքերով տվյալ փաստերը տրամադրվելու են միջազգային հանրությանը, որն էլ պետք է համապատասխան արձագանք տա: Մելիքյանը նշում է նաև, որ զեկույցում բավականաչափ փաստեր կան՝ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը անցել էին ակտիվ ռազմական գործողությունների՝ կրակի տակ պահելով ԼՂՀ պաշտպանական դիրքերն ու բնակավայրերը՝ շփման գծի ողջ երկայնքով: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը կիրառել էր նաև հրթիռա-հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և օդուժ: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել էր հակառակորդի ագրեսիվ գործողությունները: