10-01-2017 10:57

Շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանը ականանետ է կիրառել

Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանական զինուժը ականանետ է կիրառել ( 1 արկ). այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից:
«Ընդհանուր առմամբ հունվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց»,- նշում են գերատեսչությունում, և հավելում, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը: