Բավ է պառակտվել
22-05-2017 12:54

Ադրբեջանն արցախյան դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետեր. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 21-ին և լույս 22-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 80 անգամ, այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 750 կրակոց:
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):
«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասված է հաղորդագրության մեջ: