Հունվարի 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ. Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև խոշոր տրամաչափի գնդացիրներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1050 կրակոց:
Գնդացիրներից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան և արևելյան հատվածներում (ավելի քան 300 կրակոց):
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Բավ է պառակտվել