Բավ է պառակտվել
05-12-2016 09:17

Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 600 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 50 անգամ` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ շուրջ 550 կրակոց եւ դիպուկահար հրացաններ 33 կրակոց:

Առաջնագծի արեւելյան Մարտունի ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաեւ ձեռքի հակատանկային նռնականետ /ՁՀՆ-7/:

ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը:

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է եւ լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո: