Բավ է պառակտվել
18-11-2016 09:34

ԼՂ շփման գծում նռնականետ է կիրառվել

Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Գիշերվա ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (5 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: