Բավ է պառակտվել
14-05-2017 20:03

Ադրբեջանական զինուժը Արցախի դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետեր և հրանոթներ

Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ, այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց:
«Շփման գծի հյուսիսային ուղությամբ Ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է»,- ընդգծել են պաշտպանական գերատեսչությունից: