Բավ է պառակտվել
04-11-2016 08:40

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 41 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց:

Շփման գծի արեւելյան եւ հյուսիսային ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (16 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: