Բավ է պառակտվել
20-03-2017 12:22

Հայ ժողովուրդը կհասնի մեկ պետության մեջ վերամիավորմանը. ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար

 

Մեկ պետության մեջ միավորվելու հայ ազգի բոլոր հատվածների բնական ձգտումը կա և կմնա այնքան ժամանակ քանի դեռ այդ միավորումը տեղի չի ունեցել, այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը:
«80- ական թվականների Արցախյան շարժումը սկսվեց հենց իբրև Հայաստանի՝ այդ ժամանակ Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու շարժում: Այդ առիթով բավականաչափ օրենսդրական ակտեր են ընդունվել դեռևս Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի պետական իշխանության խորհրդային մարմինների կողմից»,- այսօր այս մասին Արցախում անցնող բլոգերների միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Շահվերդյանը:
Հետո, նրա խոսքերով, Հայկակն ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի համատեղ նիստին Հայկական պետության երկու մասերի վերամիավորման որոշում է ընդունվել:
« Այդ որոշումը ոչ ոք չի չեղարկել: Այն գործում է մինչ օրս: Ճակատագրերի բերումով և քաղաքական իրավիճակի ճնշման տակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ Հանրապետություն հռչակվեց, և այսօրվա դրությամբ արդեն մարդկանց մի ամբողջ սերունդ է մեծեցել, ովքեր իրենց Արցախի Հանրապետության քաղաքացի են զգում»,- հայտարարել է Շահվերդյանը:
11 երկրներից 30 առաջատար բլոգերների մասնակցությամբ միջազգային ֆորումն անցնում է Ստեփանակերտում՝ մարտի 19-21-ն ընկած հատվածում: Կազմակերպիչները « Արցախակերտում» հասրակական կազմակերպությունն ու Արցախի Լրագրողների միությունն են: Ֆորումի գլխավոր թեման վերաբերվում է սոցիալական ԶԼՄ-ներում հակամարտությունների ներկայացմանն ու բլոգերների և լրագրողների ազատության ապահովմանը: