Բավ է պառակտվել
18-09-2017 11:51

Հայաստանն Արցախն ու Սփյուռքը հայկական պետականության զարգացման երաշխավորն են. Բակո Սահակյան

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հայկական պետականության զարգացման և անկախության պահպանության, ինչպես նաև սփյուռքում ինքնության պահպանության երաշխավորն է. Հայաստան- Սփյուռք 6-րդ համաժողովին այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

« Խնդիրները, որոնք առկա են համաժողովի օրակարգում, մեր պետականության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեն: Դրանց բազմակողմանի քննարկումն ու հետագա քայլերի ծրագրումը հստակ, կառուցվածքային աշխատանք և մեր պոտենցիալի գրագետ կիրառում է պահանջում»,- ասել է Սահակյանը:

Նախագահի խոսքերով վերոնշյալ գործընթացի արդյունքը պետք է դառնա այնպիսի որոշման կայացումը, որը կբխի ազգային շահերից և կամրապնդի պետության շարունակական զարգացումը:

Սահակյանը նաև ընդգծեց, որ հայ ժողովուրդը ողջ աշխարհով մեկ ընկերներ ունի, և նրանցից ոմանք ևս մասնակցություն կունենան քննարկումներում:

« Կարևոր է, որ համաժողովին մասնակցություն են ունենում տարբեր ասպարեզների շատ մասնագետներ, ոչ միայն Հայաստանից, այլ նաև շատ այլ երկրներից: Նրանց մասնակցությունը նպաստում է երկրների և ժողովուրդների միջև երկխոսության և բարեկամության խորացմանը»,- ասել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցնում է « Փոխադարձ վստահություն, միասնություն և պատասխանատվություն» խորագիրը կրող Հայաստան-Սփյուռք 6-րդ համագումարը:

Միջոցառումը նվիրված է մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը, ինչպես նաև «Էրեբունի- Երևան -2800» տոնին: