Բավ է պառակտվել
14-05-2014 12:24

Հունիսի 27-ին Վրաստանը կստորագրի Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը

Հունիսի 27-ին Վրաստանը կստորագրի  Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը, փոխանցում է,Грузия online-ը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Եվրոպայի խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո։ «Մեզ համար մեծ պատիվ է Ձեր այցը։ Այն հաստատում է, որ ԵՄ-ն աջակցում է Վրաստանին եվրաինտեգրման գործընթացում։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ստացել ենք հաստատումն այն բանի, որ Վրաստանն Ասոցացման համաձայնագիրը կստորագրի հունիսի 27-ին»,-ասել է Ղարիբաշվիլին։