Բավ է պառակտվել
24-11-2015 11:57

Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ Սիրիայում խոցվել է ռուսական Су-24 ինքնաթիռ: «Ինքնաթիռը գտնվել է 6 հազար մետր բարձրության վրա: Օդաչուների կենդանի մնալու հարցը ճշգրտվում է: Հավաստի տեղեկությունների համաձայն՝ օդաչուները կատապուլտի են դիմել: Թռիչքի ամբողջ ընթացքում ինքնաթիռը գտնվել է բացառապես Սիրիայի օդային տարածքում »,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրքական F-16 կործանիչը խոցել է Թուրքիայի օդային սահմանը անցած ռուսական ռազմական ինքնաթիռը:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի ռազմաօդային ուժերը թուրք-սիրիական սահմանին անհայտ ինքնաթիռ են խփել այն բանից հետո, երբ այն խախտել է երկրի օդային տարածքը: