Բավ է պառակտվել
16-04-2014 13:44

Ադրբեջանն «ատամներն է ցույց տաիս». Նախիջևանում լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում: Ըստ ԱՊԱ գործակալության՝ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ զորավարժություններն անցկացվում են մարտական պատրաստականության  2014թ. ծրագրին համապատասխան: Զորավարժությնուններին մասնակցում են Պաշտպանության նախարարության ղեկավարությունը,  զորամասերի անձնակազմերը, ավիացիայի, ՀՕՊ  համակարգերը, հրթիռային և հրետանային զորքերը, այդ թվում նաեւ` նոր զրահատեխնիկան: Նպատակը Նախիջևանում տեղակայված զորամասերի մարտունակությունը, ռազմական տեխնիկան, ինչպես նաև ժամանակակից զենքի կիրառման հմտությունների ստուգումն է: