Բավ է պառակտվել
25-11-2015 14:09

Նորք-Մարաշի առանձնատնից հայտնաբերված խումբը մեկուսարան է տեղափոխվել

Երեւանի Նորք-Մարաշի 9-րդ փողոցի տան բնակիչները, որոնք կասկածվում են ապօրինի ռազմամթերք պահելու եւ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ քիչ առաջ տեղափոխվել են մեկուսարան :  Բնակիչներից 3-ն աղջիկներ են: ԱԱԾ աշխատակիցները առանձնատնից դուրս են բերել նաեւ հայտնաբերված զինամթերքը: Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: