Բավ է պառակտվել
24-09-2015 21:21

Բերդավանում հակառակորդի կրակոցներից երկու խաղաղ բնակիչ է զոհվել

Տավուշի մարզի Բերդավան գյուղում այսօր հակառակորդի կրակոցներից երկու կին է  զոհվել: Լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա խոսքերով՝ այս պահին դեպքի վայրում են ոստիկանության ծառայողները: Ա. Ահարոնյանը նաև նշեց, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում այսօր հակառակորդի կրակոցներից մահացածը 1932 թ-ին ծնված Պայծառ Աղաջանյանն է: