Բավ է պառակտվել
11-02-2014 14:41

Սուրբ Սարգիս Զորավարի տոնի բոլոր տոնակատարությունների մուտքն ազատ է. Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Սարգիս Զորավարի տոնի տոնակատարությունների ժամանակաացույցին ծանոթանալու համար gisher.news կայքէջի թղթակից զրուցեց Արարատյան հայարապետական թեմի էլոկտրոնային քարոզչության պատասխանատու Էլիզա Մանուկյանաի հետ, ում խոսքով միջոցառումներ կազմակերպեվելու են ռազմական կրթօջախներում, հիվանդանոցներում և լինելու են նաև մասսայական տոնակատարություններ: ՙԾրագրում ընդգրկված է հոգևորականի օրհնություն, մասնակցություն, Թումանյանի տուն-թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի Ս. Սարգսի բեմականացմանը, խաղեր, վիկտորինաներ և իհարկե մրցանակներ՚-ընգծեց էլեկտրոնային քարոզչության պատասխանատուն: Զրուցակցիս խոսքով տոնակատարությունները սկսվել են դեռ երեկվանից, իսկ առաջիկայում սպասվում են հետևյալ միջոցառումները.
Վաղը, ժամը15.00-ին, Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաօդային ինստիտուտ: Ծրագրում՝ հոգևորականի օրհնություն, երգ ու պար, խաղեր, հարց ու պատասխան, վիկտորինա, մրցանակներ:
Փետրվարի 14-ին՝ ժ.10. 30-ին, Ս. Պատարագ և նորապսակների օրհնություն:
Փետրվարի 14-ին ՝ ժ. 19.00-ից, Մեծ բացօթյա միջոցառում Կարապի լճի տարածքում:
Ծրագրում` Տ. Պետրոսի օրհնություն, Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբի ելույթ, ուրախ երգեր ու պարեր, դիսկոտեկ, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոսոտվանությունների մրցույթ մրցանակներով, բացիկներ, փուչիկներ ներկաների համար, հրավառություն:
Կազմակերպիչ` Երևան հեռուստատեսություն, աջակից` Արարատյան Հայրապետական թեմ, Երևանի քաղաքապետարան, EX production.
Փետրվարի 15-ին Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
Ամենայն Հայոց Գարեգին II Հայրապետի տնօրինությամբ փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները: Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի երկրպագության կբերվի նաև 1693թ. Ս. Սարգսում Ավետիս երեց ի կողմից գրված Ավետարանը:
Փետրվարի 15-ին՝ ժ. 10.30-ից, Ս. Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը:
Փետրվարի 15-ին` ժ. 13.00-ին, Արարատյան Հայրապետական թեմը և Գեղագիտության Ազգային կենտրոնը երիտասարդների բարեխոս Ս. Սարգսի տոնին կազմակերպում են պատանեկան տոնական ցուցահանդես:
Փետրվարի 15-ին` ժ. 13.40-ին, Նկարիչների միության տանը կբացվի պրոֆեսիոնալ երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես:
Փետրվարի 15-ին՝ ժ.14.30-ին, խաչապտույտ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Սիրահարների այգի՝ հոգևորականների, խաչի, խաչվառի, ձիավորի, թմբկահարների ուղեկցությամբ:
Փետրվարի 15-ին` ժ. 15.30, «Ռեինկարնացիա» խմբի բացօթյա համերգ «Պողոսյան պարտեզներում»:
Փետրվարի 15-ին ` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև ժ. 22.00-ն: Նույն օրը օրհնության կարգ կկատարվի թեմի բոլոր եկեղեցիներում:
ՙՀարկ է նշել, որ Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Եվ բոլոր տոնակատարությունների մուտքն ազատ է:՚-եզրափակեց Էլիզա Մանուկյանը: