Բավ է պառակտվել
11-04-2014 10:01

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) տեղեկացնում է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել՝ կոչ անելով սենատին՝ հիշատակել այս հանցագործությունը և նախագահին՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել դեռևս չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը: «Այսօրվա քվեարկությունը հաստատել է Ամերիկայի ձգտումը դեպի ճշմարտության հաստատում, որը Թուրքիայի՝ ցեղասպանության ժխտմանն ուղղված քարոզարշավի լուրջ խափանում է», - հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվել է 12 կողմ, 5 դեմ ձայնով։
«Ինձ համար և կարծում եմ՝ բոլորի համար կա մի հստակ փաստ. ցեղասպանությունը ցեղասպանություն է, և հնարավոր չէ դրան մեկ այլ անուն տալ, պետք է ճանաչել այն: Հաջորդ տարի նշելով Օսմանյան կայսրության կազմակերպած Հայոց կոտորածի 100-ամյա տարելիցը, որը վերապրած մարդկանցից քչերն են ողջ մնացել, և որի հետևանքով 1.5 մլն մարդ է զոհվել, կարևոր է այս անգամ ավելի գլոբալ մտածել»,-հայտատերլ է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսին: Քվեարկությունը տեղի է ունեցել երեկ՝ Capitol Hill-ում՝ Հայոց ցեղասպանության քննարկմանը նվիրված ժողովում, որը կազմակերպվել էր վերջինիս նախաձեռնությամբ: