Բավ է պառակտվել
26-11-2015 10:13

Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռ է վթարի ենթարկվել. զոհվել է 12 մարդ

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որում, նախնական տվյալներով, եղել է 25 մարդ: Վթարի հետևանքով մահացել է 12 մարդ։ 
«Ուղղաթիռում եղել է 22 ուղևոր և անձնակազմի 3 անդամ»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Նա հավելել է, որ Տուրուխանսկի շրջանում թռչող ուղղաթիռներից մեկն օդից նկատել է կողքի շրջված Մի-8 ուղղաթիռը: 
«Վառելիքի պակասի պատճառով այն չի կարողացել վայրէջք կատարել տեղում»,- ասել է աղբյուրը: Բայց ուղղաթիռի անձնակազմը փոխանցել է կոորդինատներն արտակարգ իրավիճակների ծառայությանը: 
«Ենթադրվող վթարի վայր է մեկնել երկու ուղղաթիռ»,- հայտնել են իրավապահ մարմիններից։ Նախնական տվյալներով՝ Մի-8-ը պատկանել է տեղի ավիաընկերությանը։