Բավ է պառակտվել
18-09-2015 09:40

ԱԱԾ-ն ստուգում է Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելու մասին տեղեկատվությունը

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: Վահան Մարտիրոսյանը Հայաստանից փախել է Ադրբեջան՝ իր և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ ընդդիմադիր գործունեության համար հետապնդվում է ՀՀ պետական մարմինների կողմից: 
Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից հայտնեցին, որ տեղեկությունը ստուգելու համար ժամանակ է հարկավոր: «Առայժմ որևէ տեղեկություն տալ չենք կարող, հենց ինչ-որ բան պարզվի, անպայման կտեղեկացնենք»,- ասացին ԱԱԾ լրատվական բաժնից: Ըստ աղբյուրների՝  վրացի իրավապաշտպաններն են Վահան Մարտիրոսյանի նամակը հանձնել Ադրբեջանցի իրավապաշտպաններին, նրանք էլ դիմել են ղեկավարությանը, որպեսզի նա քաղաքական ապաստան ստանա։ Ըստ աղբյուրի՝ այսօր Վահան Մարտիրոսյանը կնոջ հետ ասուլիս է տալու։