Բավ է պառակտվել
03-05-2014 13:51

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է

Այսօր ամբողջ աշխարհում և Հայաստանում նշում են Մամուլի ազատության համաշխարհային օրը, որը սահմանվել է 1993թ-ին ՄԱԿ-ի կողմից: Արդեն 21 տարի է յուրաքանչյուր մայիսի 3 նշվում է որպես ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր:
Gisher.news-ն արդեն տեղեկացրել է, որ ամերիկյան ոչ կառավարական Freedom House կազմակերպությունը երկու օր առաջ հրապարակել է «Մամուլի ազատություն-2014» զեկույցը, որտեղ ներկայացված վարկանիշային աղյուսակում Հայաստանը դասակարգված է «ոչ ազատ» կատեգորիայում: Այս տարվա զեկույցում ստացած 62 միավորը մեկ կետով հետընթաց է գրանցել նախորդ տարվա ցուցանիշից, ինչը, սակայն, Freedom House-ի վարկածով մամուլի ազատության աստիճանի վրա չի ազդել: