Բավ է պառակտվել
31-07-2014 08:02

Հալեպում դարձյալ հայեր են զոհվել ու վիրավորվել

Ինչպես տեղեկացնում է Հալեպի լրատվական գրասենյակը՝ քաղաքի Ճալլա թաղամասում պայթած հրասանդի արկի պատճառով զոհվել է Սոնա Բալըքյանը, իսկ կեսօրից հետո հայաշատ Նոր գյուղ թաղամասում պայթած հրասանդի արկի պատճառով զոհվել է Ազնիվ Արուշյանը:
Նույն միջադեպի հետևանքով վիրավորվածներն են՝ Ժուլիեթ Խաչատուրյանը, Գևորգ Թաշճյանը, Հակոբ Հակոբյանը և Գևորգ Գալեմքերյանն ով հիվանդանոցում ևս մահացել է:
Վիրավորների վիճակը կայուն է: