ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է ամերիկյան NBC հեռուստաալիքին տված իր հարցազրույցում, որ երբեք չի նախատեսել մնալ Ռուսաստանում, իսկ Մոսկվայում նրա բնակվելու պատճառների մասին հարցը հարկավոր է ուղղել ԱՄՆ Պետդեպին:
ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողություններին լույս սփռած Էդվարդ Սնոուդենը հայտնել է, որ իր համար ՌԴ-ում գտնվելու փաստը անակնկալ դարձավ:
"Անձամբ ես զարմացել եմ, որ հայտնվել եմ այստեղ", - խոստովանել է Սնոուդենը հաղորդավար Բրայան Ուիլյամսին:
"Իրականում ես երբեք մտադիր չեմ եղել մնալ Ռուսաստանում", - մեջբերում է հեռուստաալիքի կայքը նրա խոսքերը:
"Ես տոմս էի պատվիրել դեպի Հարավային Ամերիկա և պետք է կանգ առնեի Կուբայում, սակայն ինձ խոչընդոտեցին, որովհետև ԱՄՆ կառավարությունը որոշեց անվավեր ճանաչել իմ անձնագիրը, և ես հայտնվեցի թակարդում՝ մոսկովյան օդանավակայանում: Ահա թե ինչու, որբ ինձ հարցնում են Ռուսաստանում իմ բնակվելու պատճառների մասին, ես միշտ խնդրում եմ այս հարցը ուղղել ԱՄՆ Պետդեպին", - ասել է նա:
Իր հերթին ԱՄն Պետքարտուղար Ջոն Քերրին, ի պատասխան Սնոուդենի հայտարարության ասել է, որ ոչ ոք չի խոչընդոտում նրան նստել ինքնաթիռ և վերադառնալ ԱՄՆ:
"Նա կարող է տուն վերադառնալ, սակայն նա թաքնվում էր արդարադատությունից, և այդ պատճառով իրավունք չունի ճանապարհորդել աշխարհով", - հավելել է Քերրին:
Քերրիի խոսքերը այն մասին, որ Սնոուդենը ցանկացած պահին կարող է վերադառնալ ԱՄՆ տարօրինակ են թվում նրա մեկ այլ հայտարարության ֆոնի վրա: CBS-ին տված իր հարցազրույցի ժամանակ նա Սնոուդենին դավաճան է անվանել:
Էդվարդ Սնոուդենը նաև պատմել է լրագրողներին, որ հատուկ ծառայույուններում եղել է ոչ թե հասարակ համակարգային ադմինիստրատոր, այլ հենց հետախույզ բառիս բուն իմաստով:
"Ինձ պատրսատել են որպես լրտես այս բառի ավանդական իմաստով: Ես ապրել և աշխատել եմ արտերկրում: Ես ձևացնում էի, որ աշխատում եմ հորինված մի ընկերությունում: Նույնիսկ իմ անունը կեղծ էր", - խոստովանել է Սնոուդենը:
Գերմանական Stern պարբերականին տված հարցազրույցում հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը նշել է, որ պատրաստ է Գերմանիային վերաբերվող տեղեկություններ տրամադրել, և նա կասկած անգամ չունի, որ այն օգտակար կլինի երկրի ղեկավարության համար:
"Ես կզարմանայի, եթե լսեի, որ Բունդեսթագի պատգամավորները իրոք համարում են, որ ինձնից արդեն ոչ մի նոր բան չեն իմանա: Անձամբ ես ղեկավարել եմ տեղեկությունների ստացման և վերլուծության գործողությունները: Ընդ որում ես օգտագործել եմ գերմաացիների մասին հսկայական ծավալներով ստացվող հաղորդակցական տվյալները: Ես գիտեմ, թե ինչպես են տեխնիկապես աշխատում այս համակարգերը: Ես գիտեմ, թե ինչպիսի սկզբունքով են նրանք աշխատում", - նշել է նա:
Սնոուդենի խոսքով, նա անձամբ է զբաղվել Գերմանիայում հաղորդակցման հարցերով: Միևնույն ժամանակ նա նշել, որ ԱՄն հատուկ ծառայությունների գործունեության ընթացքում խախտվել են Գերմանիային յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները: Սնոուդենը նաև հաստատել է, որ Գերմանիայի հատուկ ծառայությունը օգտվում է նույն մեթոդներից, որոնք օգտագործում է ԱՄՆ ծառայությունը:
"Գերմանական հատուկ ծառայությունները պառկած են նույն անկողնում ամերիկյան ծառայությունների հետ", - ասել է նա:
2013 թվականին Էդվարդ Սնոուդենը փախել է ԱՄՆ-ից Հոնգկոնգ, որտեղից, ինչպես նախատեսվում էր, պետք է ուղևորվեր Կուբա Մոսկվայի միջոցով: Սակայն Գավանա ուղևորվող ինքնաթիռը "Շերեմետյևոյից" հեռացավ առանց նրա: Շուտով Սնոուդենը ՌԴ-ում ժամանակավոր կցության իրավունք ստացավ մեկ տարվա ժամկետով:
Այս ժամկետը լրանում է օգոստոսին: Գլենն Գրինվալդ լրագրողի խոսքով, հավանաբար, այն կերկարացվի: Եթե հանկարծ այդ տեղի չունենա, այս պահին մի շարք երկրներ պատրաստ են ապահովել նրա անվտանգությունը: Բրազիլիան, Վենեսուէլան, Նիկարագուան և Բոլիվիան արդեն պատրաստ են նրան ընդունել: Գերմանիայում նույնպես բուռն քննարկումներ են տեղի ունենում այդ թեմայի շուրջ:
Բավ է պառակտվել