Բավ է պառակտվել
26-07-2014 10:16

Այգեպար գյուղը գնդակոծվում է. Yerkir.am

Yerkir.am-ին տեղեկացնում է, որ երեկ, հուլիսի 25-ին, երեկոյան 22. 00-ի սահմաններում գնդակոծության է ենթարկվել Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար գյուղը: Հակառակորդը Այգեպարի ուղղությամբ կրակել է ոչ միայն ինքնաձիգներից ու գնդացիրներից, այլ կիրառել է նաեւ խոշոր տրամաչափի' ԴՇԿ տեսակի գնդացիր: Ճշտել, թե ինչ վնասներ է կրել Այգեպարը, yerkir.am-ին չհաջողվեց, քանի որ ինտենսիվ գնդակոծությունը դեռ շարունակվում է եւ կրած վնասների մասին վաղ է խոսել: Մարդիկ ապաստանել են իրենց տների' համեմատաբար ապահով հատվածներում, եւ չեն կարողանում դուրս գալ' պարզելու համար, թե ինչ վնասներ է հասցվում գյուղին: