Բավ է պառակտվել
21-05-2014 13:11

Հակառակորդի գնդակից շփման գծում հայ զինծառայող է զոհվել

ԼՂՀ ՊՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ նախօրեին  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը:  ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար, ըստ աղբյուրի, տարվում է քննություն: