Բավ է պառակտվել
15-12-2015 11:11

Մոսկվայում սկսվել են Լավրովի և Քերիի բանակցությունները

Մոսկվայում սկսվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ¬ի պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները: Քննարկումների հիմնական թեման պետք է դառնա իրավիճակը Սիրիայում և ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի միավորումը։ Բանակցություններից հետո դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներին կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի ոլորտները որոշելիս մենք, ինչպես և նախկինում, ղեկավարվում ենք բացառապես սեփական շահերով՝ ներառյալ մեր և միջազգային անվտանգության ապահովումը։ Դա լիովին վերաբերում է սիրիական խնդրին, որով Վաշինգտոնն ամերիկյան մոտեցումների աջակցություն է փնտրում, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են միջազգային իրավունքին։ Մոսկվայում բանակցությունների ընթացքում հույս ունենք պետքարտուղարից ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ»,- հանդիպման նախօրեին հայտարարել էին ՌԴ ԱԳ նախարարությունում։ Վաշինգտոնն, իր հերթին, հաղորդում է, որ պետքարտուղարը մեկ անգամ ևս փորձելու է համոզել Ռուսաստանին միանալ Միացյալ Նահանգների կողմից գլխավորած ահաբեկրության դեմ միջազգային կոալիցիային: Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը ընդունում է Ռուսաստանի կարևորությունը սիրիական ճգնաժամի կարգավորման գործում: «Առաջընթացը, որ արդեն կատարվել է դիվանագիտական ճակատում, չէր կարող լինել առանց ռուսների կառուցողական մասնակցության ... Ռուսաստանի կառուցողական մասնակցությունը բանակցությունների շուրջ (Սիրիայի) մինչև օրս էլ օգտակար է և ես վստահ եմ, որ դա քննարկումների մի մասը կկազմի (Քերրին Մոսկվայում խմբ.)» - նշել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: