Բավ է պառակտվել
14-07-2014 10:37

Պաշտոնական Մոսկվան մտաժում է Ուկրաինային պատասխան հարված հասցնելու մասին

Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը` վկայակոչելով Կրեմլի աղբյուրը,  Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի բանակին «պատասխան հարված» հասցնելու հնարավորությունը` Ռուսաստանի տարածքների գնդակոծումը շարունակելու դեպքում: «Մեր համբերությունն անսպառ չէ»,-հայտարարել են Կրելմում: Ըստ աղբյուրի՝ խոսքը լայնամասշտաբ գործողության մասին չէ, այլ եզակի հարվածների՝ այն դիրքերի ուղղությամբ, որտեղից գնդակոծում են ռուսական տարածքները: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Եվգենի Բուշմինը առաջարկել էր Ուկրաինային հարվածներ հասցնել բարձր ճշգրտությամբ զենքերից: Կիրակի Ռոստովի մարզում Ուկրաինայի տարածքից բնակելի շենքի վրա ռումբ ընկնելու հետևանքով զոհվել էր մեկ մարդ, երկուսը տուժել էին: