Բավ է պառակտվել
13-04-2014 18:51

Հայաստանի նոր՝ 13-րդ վարչապետն է դառձել Հովիկ Աբրահամյանը (տեսանյութ)

Հայաստանի նոր՝ 13-րդ վարչապետն է դառձել Հովիկ Աբրահամյանը: Ինչպես հայտնել է լրագրողներին իշխող Հայստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջադրել է Հովիկ Աբրահամյանին, ում թեկնածությունը միաձայն ընդունվել է ՀՀԿ նիստի խորհրդի ժամանակ:

Շարմազանովը նշել է, որ Աբրահամյանին լիազորությունների լայն շրջանակ և ազատություն կտրվի կադրային քաղաքականության հարցում: Միևնույն ժամանակ նա բացառել է նշանակությունների հարցում միջնորդությունների հավանականությունը: Պատասխանելով այն հարցին, թե ով է լինելու Ազգային ժողովի հաջորդ նախագահը՝ նա ասել է, որ այդ հարցը այսօր չի քննարկվել: 
"Մենք դեռ ժամանակ ունենք: Մենք մեր որոշման մասին կհայտարարենք մինչև Ազգային ժողովի հաջորդ քառօրյան՝ ապրիլի 28-ին", - ասել է նա՝ հրաժարվելով որևէ անուններ հրապարակել: Խոսելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ճակատագրի մասին՝ Շարմազանովը նշել է, որ վերջինս կանցնի դիվանագիտական ծառայության: Միևնույն ժամանակ ՀՀԿ մամլո քարտուղարը որևէ մանրամասներ չի հայտնել: