Բավ է պառակտվել
16-04-2014 14:50

Պարույր Հայրիկյանի համար Մխիթարյանի խփած գոլն ավելի ուշագրավ է քան նոր վաչապետի նշանակումը

Պարզվում է, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլն ավելի ուշագրավ երեւույթ էր, քան Հովիկ Աբրահամյանի նշանակվելը՝ որպես վարչապետ: Այսսօր, հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշեց, որ զարմանալի է, որ այս թեմայի շուրջ այսքան մեծ աղմուկ է բարձրացել.
՛՛Արցախում էի, երբ իմացա, որ նոր վարչապետ են նշանակել: Զարմանում եմ, սա ի՞նչ հարց է, որի մասին խոսում եք: Հայաստանում կա խորհրդարանական մեծամասնություն: Նախագահն ում ուզի կնշանակի, ուզենա՝ խաղ կխաղա: Էն միջակություններին կամ խաղից դուրս մնացողներին կարող է ասել՝ ձեզ էլ եմ պորտֆել տալիս, դուք էլ եկեք միացեք, մի քանի շերտ պաշտպանություն է ապահովում: Այնպես որ լուրջ բան չկա այստեղ, ներկայացում կարող է լինել: Հովիկ Աբրահամյանի նշանակումով ի՞նչ պիտի փոխվի: Նույն թիմն է՛՛,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանը ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: