Բավ է պառակտվել
16-06-2014 12:58

Ընդդեմ հայ պատգամավորների` Բաքվում բողոքի ակցիա է տեղի ունեցել

Haqqin.az –ի փոխանցամաբ մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ պատգամավորների Բաքու կատարած այցի: Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում են հայ պատգամավորները։
Ոստիկանությունը ցրել է ցույցի մասնակիցներին և խլել է նրանց պաստառները։
Հիշեցնենք, որ Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին մասնակցելու համար Բաքու է մեկնել հայկական պատվիրակություն՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։