Բավ է պառակտվել
06-04-2014 10:27

Ինչո՞ւ է կինը մայրանալուց հետո գիրանում

Շատ հաճախ կարելի է հանդիպել դեպքերի, երբ կինը սկսում է քաշ ավելացնել հղիության ընթացքում կամ երեխա ունենալուց հետո: Ինչո՞ւ այս և մի քանի այլ հարցեր պատասխաններ gisher.news-ի թղթակիցը փորձել է պարզել զրուցելով հոգեբան, քաշի նվազեցման մասնագետ Արմինե Փաշայանի հետ:
«Առաջին հերթին կցանկանայի նշել, որ այս երևույթի պատճառները օրգանիզմում ֆիզիոլոգիական փոփոխությունները չեն, այսինքն, ցանկացած կին, ով մայրանում է, դատապարտված չէ անպայմանորեն ունենալ ավելորդ կիլոգրամներ: Եվ սրան զուգահեռ կա նաև հակառակ երևույթը. կան կանայք, որոնք չեն ավելացնում քաշ հղիությունից հետո և անգամ ավելի նիհարում են»,-ընդհծեց մասնագետը: Անրադառնալով հղիության ամիսներին ձեռք բերվա կիլոգրամնեին, հոգեմանն ասաց, որ այս ընթացքում կնոջ հավաքած որոշակի կիլոգրամներ (7-10 կգ, որոնցից ճարպ կարող է լինել 3-5կգ, մնացածը պտղի քաշն է, ներարգանդային հեղուկը և այլն) ներմայի սահամաններում են և երեխայի ծնունդից հետո, որպես կանոն, կինը ազատվում է դրանցից: «Սակայն եթե հղիության ընթացքում կինը ավելացնում է 20-30 կգ, սա արդեն, նորմա չէ և լինում է գերսնման արդյունքում»,-շեշտադրեց քաշի նվազեցման մասնագետը:
Խոսելով երևույթների պատճառներից, Արմինե Փաշայանն ասաց. «Առաջին հերթին այստեղ գործում է հետևյալ հոգեբանական մեխանիզմը, դառնալով մայր՝ կինը սկսում է զբաղվել երեխայի խնամքով և մոռանում է իր մասին: Որպես կանոն, իր օրվա ողջ ժամանակը կինը ծախսում է իր երեխայի մասին հոգ տանելով՝ կերակրում է, քնեցնում, լողացնում, հագցնում, ճաշ պատրաստում և այլն , այս ամենի արդյունքում մայրիկը մոռանում է իրեն՝ որպես առանձին մարդ, որպես կին, ով ինքն էլ ունի շատ ցանկություններ և ազատ ժամանակի կարիք, որպեսզի կատարի իր այդ ցանկությունները: Այլ կերպ ասած, կինը մոռանում է իր մեջ ապրող, իր «ներքին» երեխային, որը ևս ունի ուշադրության, հաճույքների և ժամանցի կարիք: Միակ հասանելի հաճույքը տվյալ փուլում կնոջ համար մնում է սնունդը: Եվ արդյունքում էլ ավելանում են կիլոգրամները»:
Զրուցակցիս խոսքով, ընդհանրապես, երեխայի ծնունդից հետո և անգամ շատ տարիներ անց, երբ այդ երեխան արդեն մեծանում է, մայրիկները շարունակում են զբաղվել երեխայի կյանքով, խնամքով, խնդիրներով՝ անտեսելով իրենց սեփականները: Իսկ այս դեպքում ամենահասանելի «սփոփանքներից» մեկը սնունդն է: «Արդյունքում ծնողը սկսում է իր չիրականացած ցանկությունները իրականացնել երեխայի մեջ, օրինակ, մայրիկը սկսում է երեխային տանել տարբեր խմբակների՝ լողի, անգլերենի, երգի, պարի և այլն, ստիպում է զբաղվել դրանցով, իսկ իրականում ու՞մ ցանկություններն են դրանք և արդյո՞ք այստեղ երեխայի ցանկությունն է հաշվի առնում: Ընդհանրապես, շատ ավելի հեշտ է երեխային տանել պարի, սպասել ընդունարանում, հետո բերել տուն, քան համարձակվել թույլ տալ սեփական անձին զբաղվել պարով: Եվ պարից հետո հոգնած մայրիկը կարող է երեխային բերել տուն, իսկ ինքը մտնել խոհանոց և չգիտակցելով՝ ինչու, սկսել ուտել, իրականում խղճալով իրեն, քանի որ երեխան կարող է անգամ չգնահատել այն հաճույքը այդ պարից, որը կարող էր ինքը ստանալ և դեռ, հակառակը ,կարող է դիմադրել և անգամ հարցնել մայրիկին, թե ինչու է վերջինս տխուր . չ՞է որ նա կատարում է մայրիկի ցանկությունը»,-մանրամասնեց նա:
Ամփոփելով զրույցը քաշի նվազեցման մասնագետը հորդորեց բոլոր մայրիներին երեխային զուգահեռ երբեք չմոռանան իրենց մասին, միշտ գտնեն իրենց համար ազատ ժամանակ, հնարավորինս կատարեն իրենց ցանկությունները, արդյունքում ունենան լավ տրամադրություն և դառնան լավ օրինակ հենց այդ երեխաների համար, քանի որ երեխաները շատ արագ վերցնում և կրկնօրինակում են մեծահասակների վարքը:

Տատև Առաքելյան