Բավ է պառակտվել
22-08-2014 14:22

Մոսկվայի մարդասիրական բեռով շարասյունն առանց Կիևի թույլտվության հատել է Ուկրաինայի սահմանը

Մարդասիրական բեռով առաջին տասը բեռնատարները հատել են Ուկրաինայի հետ սահմանը, հաղորդում է Deutsche Welle-ն: Ըստ աղբյուրի՝Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները չեն ուղեկցում բեռնատարները: Դրան նախորդել է ռուսական իշխանությունների հայտարարությունը՝ առանց Կիևի համաձայնության Ուկրաինայի արևելք մարդասիրական օգնությունն ուղղելու մտադրության մասին:  «Ռուսական կողմը որոշել է գործել: Մարդասիրական բեռով մեր շարասյունը սկսում է ընթացքը Լուգանսկի ուղղությամբ»,- ասված է այսօր  ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Մոսկվան համաձայն է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ուղեկցությանը և օգնությունը բաժանելու ընթացքում նրանց մասնակցությանը: Միաժամանակ ԱԳՆ-ն նախազգուշացրել է՝ չփորձել «տապալել զուտ մարդասիրական առաքելությունը»: