Բավ է պառակտվել
21-05-2014 14:24

Գազպրոմը և CNPC-ը Չինաստանը գազով մատակարարելու մասին պայմանագիր են ստորագրել

"Գազպրոմը" և CNPC-ը չորեքշաբթի արևելյան երթուղով բնական գազի առք ու վաճառքի մասին պայմանագիր են ստորագրել: Չինաստանը գազով մատակարարելու մասին փոխըմբռնման հուշագիրը, որի համաձայն գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել "Сила Сибири" գազատարի միջոցով, ստորագրվել է դեռևս 2013 թվականի մարտին: Այդ օրվանից ի վեր կողմերին չէր հաջողվում վերջնականապես համաձայնեցնել գնի հարցը:
Ռուսաստանյան գազը Չինաստանին տրամադրելու մասին 30-ամյա պայմանագրի ընդհանուր գինը կազմում է $400 միլիարդ դոլար: "Գազպրոմի" ղեկավար Ալեքսեյ Միլլերը ավելի վաղ նշել է, որ ընկերությունը կարող է Չինաստանից ստանալ կանխավճար, իսկ գազապատակարարումը կսկսվի իրականացվել 2018 թվականին տարեկան 38 միլիարդ խորհանարդ ծավալով, որը կարող է աճել մինչև 60 միլիարդ:
Ելնելով հրապարակված թվերից՝ կարելի է եզրակացնել, որ նավթի գինը կկազմի մոտ 350 դոլար հազար կուբոմետրի համար: Բացի այդ պայմանագիրը ստորագրելուց հետո կտրուկ թանկացել են "Գազպրոմի" գները: